ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում ստեղծվել է պաշտպանական առաքելություն: Այս մասին Արմենպրես-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Նա նշել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։