Հայաստանը տարբերություն չի դնում Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Բրյուսելի բանակցային հարթակների միջև։ Այս մասին մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքով, կա միայն մեկ խաղաղ գործընթաց, և բանակցություններն ընթանում են նույն խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ։ «Երևանը երախտապարտ է բոլոր երկրներին, որոնք երկխոսության հարթակներ են ապահովում և փորձում կամուրջ դառնալ այս գործընթացում։ Հայկական կողմի համար այդպիսի հարց դրված չէ՝ բանակցություններ վարել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում»,- վստահեցրեց նա։