25.11.2024
Օրվա հրամայականը՝ կանխել վարչախմբի կողմից հնարավոր սահմանադրական հեղաշրջումը. Հայաքվե
prev Նախորդ նորություն

ԶՊՄԿ-ն առաջատարն է. ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։


Նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, այն վճարել է 77,88 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարի  նրա վճարած հարկերը կազմել են շուրջ 144 մլրդ դրամ:


Երկրորդ տեղում «Գրանդ տոբակո»-ն է՝ 55,28 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարի այս ընկերությունը 3-րդ հորիզոնականում էր՝ 45 մլրդ դրամ հարկերով:


Երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան»՝ 48,55 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարի ընկերությունը երկրորդ հորիզոնականում էր՝ 52,27 մլրդ դրամ հարկերով: