25.11.2024
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
prev Նախորդ նորություն

Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շարունակում է իր "մի լավ բան" շարքը: Հերթական գրառումը.


"Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:

Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը, բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը, կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ:

Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից",- գրել է նա: