25.11.2024
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրել
prev Նախորդ նորություն

Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու դեմ բողոքը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի բավարարեց «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ իմ կողմից ներկայացված բողոքը և վերացրեց ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ Անկախության օրը «Եռաբլուր»-ում վարչապետ Փաշինյանի ճանապարհը փակած զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու գործը ավելի քան մեկ տարվա քննությունից հետո կարճվել է: Ոստիկանների գործողություններում իրավապահները հանցակազմ չեն գտել և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։


Մինչդեռ այս միջադեպից հետո քաղհասարակության ներկայացուցիչները պահանջել էին Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը՝ պնդելով, որ կառույցը չի բարեփոխվում։