Բելգիայում ընդունվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: 21:12
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 17:53
Հայաստանում վերացվում են ռազմական դրությունով պայմանավորված սահմանափակումները Հայաստանում վերացվում են ռազմական դրությունով պայմանավորված սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է կառավարության աշխատկազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: 17:18
ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները դեկտեմբերի 4-ին կքննարկեն Եվրասիական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստի շրջանակներում կքննարկեն Եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թվականը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 16:53
Հայաստանն առաջարկում է գերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 16:45
Համապետական հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 5-ին Համապետական հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին հայտնել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ 16:10
Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: 15:35
Մանե Թանդիլյանը պաշտոն է ստացել Արցախի կառավարությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ի հրամանագրով Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ 15:00
Վարչապետի հրաժարականի հասարակական պատվեր այս պահին չկա. Արմեն Խաչատրյան Կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը քննադատել է խմբակցության կազմից դուրս գալու որոշում կայացրած իր գործընկերներին, որոնք պահպանում են պատգամավորի մանդատը: 14:54
Կրեմլում գնահատել են Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը Կրեմլում ողջունում են ռուսաց լեզվին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը եւ պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 14:30
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը: Այդ մասին հայտնել են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: 14:07
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Էջմիածնում հանդիպել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 13:59
Հայաստանն ու նրա ժողովուրդը դժվարին ժամանակաշրջան են ապրել իրենց պատմության մեջ. Պուտին Հայաստանն ու նրա ժողովուրդը վերապրել են իր պատմության բարդ ժամանակահատվածը, բայց Ղարաբաղի վերաբերյալ ընդունվել են անհրաժեշտ լուծումներ: Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 13:58
Իշխանություններն օգտագործում են ԱԱԾ-ն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար. ՀՅԴ Հայաստանի իշխանություններն օգտագործում են ազգային անվտանգության ծառայությունը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։ 13:47
ԱԱԾ-ն անհրաժեշտ է կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում. Քոչարյանի գրասենյակ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությանը: 13:07
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը մեկնարկել է. ովքե՞ր են թիրախում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է դատախազությունը՝ հավելելով, որ գործընթացը հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020-ի օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: 13:01
Քրեական հետապնդում է հարուցվել անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների նկատմամբ. ԱԱԾ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել շուրջ 5 տասնյակ անձի նկատմամբ: Ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը. 12:48
Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: 12:35
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունից երկու զինծառայող է զոհվել Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): 12:16
Հաստատվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, առողջացել է 1 430 պացիենտ Դեկտեմբերի 1-ին Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 3 375 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1 264 նոր դեպք, այսինքն՝ թեստավորվածների մոտ 37,4 տոկոսը վարակված է եղել կորոնավիրուսով: Տվյալները փոխանցել է առողջապահության նախարարությունը։ 12:05
Արցախի օմբուդսմենն ադրբեջանական տեսանյութերից առանձնացրել է մոտ 60 ռազմագերի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ գրասենյակն անընդհատ թարմացնում է գերիների վերաբերյալ ցանկերը։ 11:34
Բալասանյանն Արցախի նախագահից պահանջել է նոր կառավարություն ձևավորել ԱՀ նախագահից պահանջում եմ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: 11:10
ANCA-ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, իսկ Բայդենի նոր վարչակազմին` վերականգնել եւ ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով ԱՄՆ նոր դեսպան: Այս մասին ասվում է ANCA-ի դեկտեմբերի 1-ին հրապարակված հայտարարության մեջ։ 10:42
Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: 10:19
Անհետ կորածների որոնման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է Դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: 10:01
Ստեփանակերտի օդանավակայանը կգործի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, սակայն չի նշել ամսաթիվը: 09:21