23.11.2024
Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը
prev Նախորդ նորություն

Համապետական հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 5-ին

Համապետական հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին հայտնել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


Հանրահավաքը տեղի կունենա "մասնակցիր, եթե դու անտարբեր չես...հանուն Արցախի և Հայաստանի փրկության" կարգախոսով:


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ից Երևանում անցկացվում են ակցիաներ և երթեր՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման: Ակցիայի հիմնական կազմակերպիչներն են "Հայ Յեղափոխական Դաշնակցություն", "Հայրենիք" եւ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունները:


Նիկոլ Փաշինյանն իր հերթին հասկացնել է տվել, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հրապարակելով իշխանությունների առաջիկա կիսամյակի գործողությունների ծրագիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով սրված ներքաղաքական իրավիճակի պայմաններում: Այն բաղկացած է 15 կետից։


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր: Փաստաթուղթը նախատեսում է գերիների փոխանակում եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Բացի այդ, Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Քելբաջարի, Լաչինի եւ Աղդամի շրջանները։


Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է տեղակայվեն նաեւ 1960 ռուս խաղաղապահներ, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ Հատուկ տեխնիկա: