Ադրբեջանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ. Արցախի ԱԳՆ Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։ 17:16
Արցախի իշխանությունները պատրաստ են վճարել ՀՀ-ում արցախցիների կեցության ու սննդի համար Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 16:37
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ 15:40
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: 15:37
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: 15:26
Արմեն Սարգսյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումները Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: 15:24
Տկար և ապաշնորհ քաղաքական գործիչներ, պատասխան եք տալու միանշանակ. Բալասանյան Այսօր իմ համար շատ ծանր օր է: 15:17
Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը Ինչո՞ւ չի խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը: 14:57
Պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը. Տոնոյանի ուղերձը Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: 14:46
Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանը ազատվել էր ՊՆ պաշտոնից: 14:41
Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: 14:28
Փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության 3 դեպք է բացահայտվել Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից: 14:17
Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից Վարչապետի որոշմամբ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: 14:05
Թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար. Վանեցյան Փաշինյանը սպառված է թե´ որպես վարչապետ, թե´ որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։ 14:00
Պատերազմից տուժած արցախցիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել պատերազմից տուժած արցախցիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ձեւավորման մասին: 13:22
ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները Արցախի բնակչության նկատմամբ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։ 13:00
Իրավիճակով պայմանավորված՝ «Իմ քայլը» հիմնադրամը փոխում է գործունեության ուղղությունը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են որոշումներ: 12:51
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1235 փախստական Նոյեմբերի 19-ին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 1235 փախստական: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ 12:05
Ռուսաստանն ընդլայնել է մարդասիրական արձագանքման կենտրոնը Ղարաբաղում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում հումանիտար բնույթի խնդիրների ամբողջ համալիրի լուծման համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (հումանիտար արձագանքման համակարգման կենտրոններ՝ "Հյուսիս" եւ "Հարավ", Ռուսաստանի ԱԻՆ համահավաք ջոկատ) կազմում լրացուցիչ ձեւավորվել են հինգ կենտրոններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 12:03
Ադրբեջանը փորձում է Արցախի հողից ջնջել հայկական մշակույթի վկայությունները Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Այդ մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ: 10:35
Մակրոնը միջոցներ կձեռնարկի Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին տեսակապով բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ 10:12
Ընդդիմությունն ԱԺ արտահերթ նիստի է գումարել. օրակարգում ռազմական դրության չեղարկումն է Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ռազմական դրության ռեժիմի վերացումը։ 10:09
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 09:43
Մամուլ. «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը կողմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին Իհարկե պետք է գնա, մնում է՝ ի՞նչ անի: Ո՞վ է տեսել, որ պատերազմում պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: 09:33
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին Օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը: 09:24
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար: 09:13