9.09.2025
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լքել են Աղդամի շրջանը

Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լքել են Աղդամի շրջանը, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմական զորախմբի շտաբի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի խաղաղապահ առաքելության օգնությամբ այսօր Աղդամի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին: Գործընթացը տեղի է ունեցել առանց արտակարգ իրավիճակների», - ասել է Վոլկովը:


Նա նշել է, որ իրավիճակը տարածքում հանգիստ է, արտառոց միջադեպեր չեն գրանցվել:

Այս պահին 25 քաղաքացի է բերման ենթարկվել. Ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան