8.04.2025
Դավիթ Տոնոյանի փոխարեն ՊՆ կնշանակվի Վաղարշակ Հարությունյանը
prev Նախորդ նորություն

Իրավիճակով պայմանավորված՝ «Իմ քայլը» հիմնադրամը փոխում է գործունեության ուղղությունը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են որոշումներ:


Նախ, որոշվել է հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:


Բացի այդ, պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով՝ փոխվում է հիմնադրամի գործունեության ուղղությունը:


Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:



 

ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները Արցախի բնակչության նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը