8.06.2025
Պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը. Տոնոյանի ուղերձը
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Այս մասին ասված է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի հայտարարության մեջ:


"Որովհետև, եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը",- գրել է Մուսինյանը:

Տկար և ապաշնորհ քաղաքական գործիչներ, պատասխան եք տալու միանշանակ. Բալասանյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին