19.04.2025
Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության 3 դեպք է բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:


Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք:


Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված փոստային առաքանիներից հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր, ինչպես նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ:


Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:


Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր:

Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար