Ամառ է ու շոգ. սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
23:00
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
23:00
Խաչատրյանական մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին‚ այն տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն այս տարի կկայանա առցանց՝ ներգրավելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները։
22:11
ԱԱԾ-ն հայտարարում է, որ հայտնաբերել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում երեխաների մասնակցությամբ մասսայական միջոցառման կազմակերպիչներին և հարուցվել վարչական վարույթ: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
20:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ հետևելու են հակամահաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ:
20:00
2020 թվականի հունիսի 3-ից:
19:18
Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայում իրավաիճակն անհանգիստ է: Գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ շուկան 24 ժամով փակելու իրավապահների որոշմանը: Վերջիննես նման որոշում են կայացրել շուկայում պարետի սահմանած հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելուց հետո:
17:33
Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը:
17:24
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
16:36
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
16:27
«Լուսավոր Հայաստանը» արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախօրեին արված մի շարք հայտարարություններին:
16:08
ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն:
16:00
Եվ զանգվածային միջոցառումների կազմակերպումը:
15:37
Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
15:19
Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:
15:01
Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:
14:52
Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը, գրում է ermenihaber.am-ը։
14:29
ԱՀ ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանությունը։
13:03
Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:
12:41
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:
12:24
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝ ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։
12:17
1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
12:17
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։
11:57
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան: Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն։
11:27
Հայաստանում վերջին մեկ օլրում կորոկավիրուսից մահածա ամենաերտասարդ պացիենտը 50-ամյա կին է: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
11:13
Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:
10:59
Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։
10:54
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։
10:15
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով:
09:21
Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորում է իրականացվում, օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը օրակարգում են:
09:12