Կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ձայնը միջազգային հարթակներում. Մնացականյանը Մայիլյանին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նամակում, մասնավորապես, ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը:
Լիահույս եմ, որ Ձեզ հետ շարունակական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության:
Ձեր պաշտոնավարման այս նոր փուլում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային ասպարեզում Արցախը ներկայացնելու կարևոր առաքելության մեջ»: