Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: 21:53
Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշում, կան վիրավորներ. ՊՆ Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: 21:33
Երևանի քաղաքապետը շուրջ 130 մլն դրամ է փոխանցել համայնքային բուժաշխատողներին Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև: 20:54
Այս գործիքների կիրառումն արդյունավետ է Չինաստանում, Հրվ. Կորեայում, Իսրայելում. նախարար Զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ 20:14
Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա. Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին Չորս անգամ (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.) նույն վեհությամբ և շուքով, շարունակաբար իրականացրեցինք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: 19:49
ՊՆ-ն ջանքեր է գործադրում ԶՈւ-երը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինված ուժերում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ 19:37
Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյան Արցախում պետք է շարունակել պահպանել փոխադարձ հարգանքը, ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. թշնամու երազանքն է՝ Արցախում տեսնել պառակտում եւ անկայունություն։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 19:22
Տնտեսագետ. Նավթի պահանջարկը կսկսի վերականգնվել ապրիլից Նավթի համաշխարհային գները կարող են վերականգնվել ապրիլից, երբ կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումները կվերանան: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նորբերտ Ռյուկերը: 18:52
Քեդմի. Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերը՝թիրախ ՌԴ-ի զինվորների համար ՌԴ-ի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը Սև ծովում ոչնչացվելու են: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Յակով Քեդմին: 18:21
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին և պարետային ժամ. aliq.ge Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ի առավոտյան ժամը 08:00-ին, գրում է aliq.ge-ն: 17:46
Հայաստանը կորցրել է 175 հազար զբոսաշրջիկ և 135 մլն դոլար. զբոսաշրջության կորուստները Նախորդ տարվա առաջին եռամսկայի համեմատությամբ այս տարվա առաջին երեք ամիսներին 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան: Այս մասին կառավարության մամուլի սրահում մարտի 30-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: 17:20
ԵՄ-ն Հայաստանին աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: 16:53
Չգրանցված աշխատողները պետական աջակցությունից չեն օգտվի. վարչապետ Փաստացի սոցիալական աջակցությունից այդ հիմքով զրկվող քաղաքացիներին վարչապետը հորդորեց դիմել ՊԵԿ: 15:46
Պարոն նախարար, հետ տարեք այս օրինագիծը. Նաիրա Զոհրաբյանի խիստ քննադատությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից պատգամավոր Նարիա Զոհրաբյանը Ազգային ժողովում այսօր՝ մարտի 30-ին, խիստ քննադատեց կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսային զանգերը: 15:22
Հայաստանում առաջարկում են չդիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացածներին Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում․ այս մասին ԱԺ-ում այսօր կառավարության նախաձեռնությամբ անցնակվող արտահերթ նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: 15:08
ՀՀ նախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը Նրանք մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանն, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին: 15:05
Մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության գործիք է. փորձագետ ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: 15:03
Տեղի է ունենում գազի գնի փոփոխություն, Հայաստանը պետք է քննարկում նախաձեռնի. փոխվարչապետ Հայաստանի փոխվարչապետը չի բացառում, որ այդ փոփոխությունը լինի դեպի նվազում: 14:39
Սա բացելու է Պանդորայի արկղը. Էդմոն Մարուքյանը քննադատեց կառավարության օրենսդրական փաթեթը Ազգային ժողովի պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսազանգերը: 14:37
Ինչպիսի՞ պետական աջակցություն կստանան մարտին աշխատանք կորցրած քաղաքացիները Եթե համապատասխանում են կառավարության կողմից սահմանած չափորոշիչներին: 14:08
Հղի կանայք, որոնք չունեն աշխատանք, ևս աջակցություն կստանան պետությունից Ծրագրի շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ 14:08
Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. ՊՆ Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։ 13:48
Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության արտահերթ նիստում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Հայաստանում, կրկին նշեց, որ Հայաստանում այս պահին 482 հաստատված դեպք կա: 12:58
Թուրքական բանակը ստացել է Kaplan MT տանկեր Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են Kaplan MT տեսակի 6 տանկեր: Թուրքիայի ՊՆ-ում հայտարարել են, որ թուրքական բանակում դրանք համարվելու են հակատանկային մեքենա: 12:34
Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից զինծառայողները վերադառնում են ծառայության. ՊՆ Զինված ուժերում ունենք հաստատված կորոնավիրուսի վարակման հինգ դեպք: 12:30
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 482 է. ԱՆ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: 12:00
Կառավարությունը ցանկանում է վերահսկել մարդկանց տեղաշարժն արտակարգ դրության ժամանակ Համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ պետությունն իրավունք է ստանալու միջամտել քաղաքացիների անձնական տվյալներին․ այս մասին մարտի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: 11:37
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում հակաճգնաժամային ևս 3 փաթեթի ընդունում Այն կմեկնարկի ժամը 12։00-ին։ 11:33
Արևելագետ. Թուրքիան առաջ է մղում իր շահերը Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան ակտիվորեն առաջ է մղում իր շահերը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այդ մասին հայտարարել է արևելագետ Բորիս Դոլգովը: 11:02
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության 3 տարբերակ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը Մերձավոր Արևելքում, ապա այստեղ առկա է երեք տարբերակ: Առաջինը՝ԱՄՆ-ն պետք է դադարեցնի թանկարժեք ռազմական ներկայությունը Եվրոպայում ու մասնակցությունը հակամարտություններին Մերձավոր Արևելքում: Այս կարծիքն ամենաշատ ազդեցությունն ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական տեսլականի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մեհրան Կամրավան: 10:38
Գործադիրն օնլայն տեղեկություն կստանա կորոնավիրուսով անձանց շփման շրջանակի մասին. Ավինյան ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից: 10:27
«Ոչ մի թիզ հող Ադրբեջանին». Արցախի նախագահի թեկնածուների մեսիջը Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ նախագահի թեկնածուներն ուղիղ եթերում բանավիճել են և ներկայացրել են իրենց տեսլականը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված: 10:18
Միանվագ սոցիալական աջակցությունը կտրամադրվի հնարավորինս արագ Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները: 09:28