Արխիվ - 2020.03.25
Պարետի որոշմամբ արգելվել է թերթերի տպագրությունը
Պարետի որոշմամբ՝ սահմանափակվել են տնտեսական գործունեության նոր տեսակներ։
21:02Շուրջ 80 անձ խախտել է արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները. նրանք տուգանվել են
Այսօր ժամը 19-ի դրությամբ արտակարգ դրությամբ սահմանված տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
20:44COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից. ՊՆ
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
20:35Կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ. նախարար
«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- հայտնել է Թորոսյանը։
19:42Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում. Ավինյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ կապված Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրումների դժվարությունների և հերթերի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում»։
19:40Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:
19:13Հայաստանում «օրավաձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. Փաշինյանի զայրույթը
Արտակարգ դրության սահմանափակումներից տուժող և որևէ տեղ չգրանցված օրավարձով աշխատողներին աջակցելու հարցում կառավարությունը խնդիր ունի: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ մարդիկ տարիներ շարունակ ստվերում են եղել, և գործադիրը նրանց «չի տեսնում»՝ նույնականացնելու, իսկ հետո աջակցելու համար:
18:43Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն. վարչապետ
Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն: Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նեշով, որ այս ընթացքում ընդհանրապես աջակցության թեման ամենահրատապ թեմաներից մեկն է, «բայց մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական»։
18:38Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվել
Վլադիմիր Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն․ հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է ՌԴ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտարարել է ապրիլի 22-ին կայանալիք հանրաքվեի հետաձգման մասին։ Հաջորդ շաբաթը նա հայտարարել է ոչ աշխատանքային՝ պահպանելով աշխատավարձերը։
17:57ՌԴ-ից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ
Ռուսաստանից Հայաստան հացահատիկային կուլտուրաների ներկրման խնդիր առաջացել էր, բայց այն այժմ լուծվել է: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
17:14Գուցե որոշ հավելյալ խստացումներ լինեն. Պարետ
Այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են պարետի որոշմամբ:
17:10Կառավարությունն ամփոփեց բիզնեսին և թիրախային խմբերին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:
16:59Արցախն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
16:39Վրաստանն ավելացրել է Թուրքիայից ռազմական արտադրանքի ներկրումը
2020թ.-ին հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան ավելացրել է դեպի Վրաստան ռազմական արտադրանքի արտահանման ծավալները 86,61 տոկոսով: Արտահանումը կազմել է 802,830 դոլար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը:
16:18Հիմնադրամի շահառուներ կդառնան այն զինծառայողները, որոնք վնասը առաջնագծում չեն ստացել․ ՊՆ
Այսօր խորհրդարանում 114 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
15:52Փորձագետ. Սաուդյան Արաբիան պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը
Նավթի գների անկման ֆոնին պետք է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: Սակայն այդ մեխանիզմը նույնպես չի օգնելու բարձրացնել նավթի գները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բեն Էյրիսը:
15:30Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը:
15:20Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. BBC
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, հաղորդում է BBC-ն։
15:08Երևանի մետրոպոլիտենն աշխատում է իր գրաֆիկի համաձայն
Այդուհանդերձ, մետրոպոլիտենի տնօրինությունը հորդորում է ուղևորներին մնալ տանը և հետևել պարետատան հրահանգներին։
14:50Կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բժիշկների աշխատանքային առօրյան. լուսանկարներ
Առողջապահության նախարարությունը հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ լուսանկարներով:
14:39Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել Թոֆիգ Յաղուբլուին
Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը:
14:30Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սկզբին 8.7 տոկոսով աճ է արձանագրել
2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
14:21Շոյգու. Սիրիայում պատերազմը նոր խթան է տվել ռուսական ԶՈւ-րի զարգացմանը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունը բարձրացրել է ՌԴ-ի միջազգային հեղինակությունն ու որակական նոր խթան է տվել ՌԴ բանակի զարգացմանը:
13:56Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ
Զրուցակիցները ճգնաժամային այս բարդ իրավիճակում կարևորել են անմիջական և շարունակական համագործակցությունը, երկու երկրների միջև փորձի ու տեղեկատվության փոխանակումը:
13:53Ոստիկանությունը 16։00-ից հետո կանցնի օրենքով սահմանված գործողությունների. Մհրյան
Մինչ այդ ժամը քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների միջոցով են կարգավորելու իրավիճակը։
13:27Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ալիզամին Սալաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝քաղաքացու առողջությանը թեթև վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:
13:18Դիմակներն արտադրվում են ՀՀ-ում. վարչապետի խոսնակը հորդորում է չտրվել մանիպուլյացիային
Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։
12:59Ուկրաինայից Հայաստան չարթերային չվերթով կժամանի 62 ուղևոր. դեսպան
«Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- հայտնել է դեսպանը:
12:41Արցախում հետաձգել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները
Արցախը նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները:
12:21Մարզերից Երևան եկողներին նույնականացրեք. Միքայել Մելքումյանի հրատապ կոչը կառավարությանը
Ամեն օր Հայաստանի մարզերից Երևան աշխատանքի եկող քաղաքացիներին պետք է արագ նույնականացնել․ այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում կառավարությանն ուղղված հրատապ կոչով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
12:11Իրանագետ. Թրամփի հակաիրանական ուղենիշն ամրապնդեց Ալի Խամենեի դիրքերը
Թրամփի հակաիրանական ուղենիշն ամրապնդել է Իրանում աջ պահպանողականների դիրքերը: Դա ցույց տվեցին նաև Մեջլիսի ընտրությունները: Աջ պահպանողականները ստացան մեծամասնություն խորհրդարանում, իսկ նախագահ Հասան Ռոհանիի դիրքերը թուլացան: Այդ մասին հայտարարել է իրանագետ Նինա Մամեդովան:
12:00Հարավկովկասյան երկաթուղին միացել է COVID-19 տարածման կանխարգելման դրամահավաքին
Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ:
11:40Կենտրոնական բանկը լիցենզիայից զրկեց Varks.am-ին
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
11:37ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր. ԱԳՆ
ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։
11:28Դոնալդ Թրամփը չի բացառում, որ երկիրը բնականոն կյանքին կվերադառնա ապրիլի 12-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Սրբ. Զատկին ընդառաջ (ապրիլի 12) չեղարկել մուտքի սահմանափակումները, ինչպես նաև հանել սահմանափակումները մասնավոր հատվածից, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։
11:23Քեդմի. ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայի երկնքում ՌԴ-ի օդուժի հետ բախումից
ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայի երկնքում ՌԴ-ի օդուժի հետ բախումից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Յակով Քեդմին:
11:17Արցախում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար:
11:00Բոլոր ՀԿ-ները «ընդլայնված հաշվետվություն» կներկայացնեն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:
10:56Իդլիբի ջիհադականները զենքերը կարող են ուղղել Թուրքիայի դեմ
Թուրքիայի իշխանություններն ունեն երկու ելք Իդլիբի հարցում՝կամ պայմանավորվածությունների համաձայն զինաթափեն ջիհադական խմբերին կամ այդ խմբերի հետ միասին շարժվեն դեպի ՌԴ-ին հետ հերթական բախումը: Այդ մասին հղում անելով Evrensel-ին հայտնում է inosmi.ru կայքը:
10:40Մամուլ. Մրցակցություն համաճարակի օրերին. ամենաակտիվ պատգամավոր դառնալը հոգնեցրել է բոլորին
«Իմ Քայլի», «Լուսավոր Հայաստանի» եւ նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Միքայել Մելքումյանի՝ այսօր մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում դրսեւորած պահվածքից:
09:44Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը 100 տարի առաջ տապալվեց. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ:
09:35