6.04.2026
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 266-ի
prev Նախորդ նորություն

Բոլոր ՀԿ-ները «ընդլայնված հաշվետվություն» կներկայացնեն

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:


«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մարտի 25-ի նիստում նիստում ստացավ 96 կողմ, 16 դեմ ձայներ, գրում է Արմենպրեսը:


Փոփոխությունների հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն է: Սահմանվում է, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող ՀԿ-ները, այլ նաև մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները: Դյուրինացվել է նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը: Այսուհետև ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում:


Թե´ հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու, թե´ azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա:

Արցախում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար