24.11.2024
Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
prev Նախորդ նորություն

Հիմնադրամի շահառուներ կդառնան այն զինծառայողները, որոնք վնասը առաջնագծում չեն ստացել․ ՊՆ

Այսօր խորհրդարանում 114 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։


Ըստ նախագծի, որն ԱԺ-ում ներկայացրրեց, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, զինծառայողների առողջության ապահովագրման հիմնադրամի շահառուներ կհանդիսանան նաեւ այն զինծառայողները, որոնք կյանքին կամ առողջության հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում, այլ նաեւ երբ վնասը պատճառվել է այլ վայրում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյուքնում։


Նա հիշեցրեց, որ շահառուների թիվը 2008 թվականից սկսած ավելանալու է մոտավորապես 9 հոգով․ կարող է 1-2 դեպք ավել լինել։


Նախագծի առաջին ընթերցման ժանանակ փոխնախարարը մանրամասնել էր, որ դեպքը կարող է լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: