ԱԺ-ն կողմ է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու խստացմանը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: 23:21
ԲԴԽ-ն դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշել և ՀՀ նախագահին է առաջարկել Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար: 21:09
Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: 20:34
Ուշադրություն վարորդներին՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն Երեւան քաղաքի Հասրաթյան եւ Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: 20:30
Տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը Մարտի 20-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը։ 20:23
Հայաստանը երկիքն է բարձրացրել «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակել, թե ինչպես են «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում Հայաստանի երկինքը: 19:30
Հոկտեմբերին Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն Հոկտեմբերի 9-ին կկազմակերպվի համերգային ծրագիր, իսկ 10-12-ին՝ թատերական լաբորատորիաներ: 18:28
ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հետևել էջերի անվտանգության կանոններին ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին: 18:03
Պետությանը պատճառվել է 150 մլն դրամի վնաս. Հաշվեքննիչ պալատը հանցավոր սխեմա է բացահայտել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը: 17:45
Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է "լավ հարեւան" Իրանի ժողովրդին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է հարեւան Իրանի ժողովրդին: Նախարարը շնորհավորանքը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: 17:16
Սաուդյան Արաբիան պատրաստ չէ նավթային «հյուծիչ պատերազմի» Սաուդյան Արաբիան պատրաստ չէ նավթային «հյուծիչ պատերազմի», սակայն համաշխարհային տերությունները պետք է շտաբ ստեղծեն՝աշխարհի տնտեսությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: 17:05
Պարսից ծոցի երկրները ճգնաժամի եզրին են՝նավթի գների պատճառով Երեք քուվեյթյան նավթային ոլորտի փորձագետներ զգուշացնում են Պարսից ծոցի երկրներին այսպես կոչված սև սցենարից՝Սաուդյան Արաբիայի և ՌԴ-ի միջև նավթային պատերազմից: Եթե ԱՄՆ-ն չմիջամտի և վերջ չդնի այդ հակամարտությանը, ապա այն կարող է դեռ երկար շարունակվել: 16:27
Ինչ անեն արտակարգ դրության պայմաններում գործատուն ու աշխատողը. մշակվում է նախագիծ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: 15:56
«Հանցագործության կանխումը մի քաղաքականացրեք». Արցախի ոստիկանություն Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին ժամը 18:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու եւ խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը: 15:03
ՀՀ քաղաքացին մեկուսացված է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկում. դեսպանություն ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացին: 15:03
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև չարթերային չվերթ կիրականացնի Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը: 14:52
Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով: 14:43
Կորոնավիրուսի 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: 13:36
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները Եվ ժամանակին: 13:36
Հայացք Բաքվից. «5-րդ շարասյուն» պետք է փնտրել Ալիևի թիմում «5-րդ շարասյուն» պետք է փնտրել ոչ թե ընդդիմության շարքերում, այլ իշխանական թիմում: Այդ մասին հայտարարել է Մուսավաթ կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին՝մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով ընդդիմությանը մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն՝ երկրի ապակայունացման համար օգտագործելու մեջ: 13:32
Գնաճ չի սպասվում, իսկ ֆինանսական շուկան կայուն է. ԿԲ-ն պատրաստ է ցանկացած սցենարի Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Կենտրոնական բանկը չի սպասում գների բարձրացում և մինչ այժմ արտարժույթ բաց չի թողել ֆինանսական շուկան: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հավելելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ևս չեն դիմել ԿԲ-ին լրացուղիչ իրացվելիության համար: 13:20
HSBC բանկը ևս տույժեր չի կիրառի վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում 2020-ի մարտի 13-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը եւ տուգանային տոկոսները): 12:57
ՌԴ-ն որոշում է կայացրել ՀՀ իրավապահներին հանձնել Լևոն Սարգսյանին. դատախազություն Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Սարգսյանի տեղափոխումը: 12:48
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է ուսումնական գործընթացը հեռավար ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը: 12:34
Հայաստանը երկջանիկ երկրների ցանկում միայն 116-րդն է Հարավային Կովկասում Ադրբեջանն ավելի երջանիկ երկիր է ճանաչվել: 12:31
Զարիֆ. ժամանակն է վերջ տալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօգուտ քաղաքականությանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն՝ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման 69-րդ տարեդարձի առիթով հայտարարել է, որ «ժամանակն է վերջ տալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօգուտ քաղաքականությանը»: 12:28
Օլիմպիական խաղերի չեմպիոնների պատվովճարները կկրկնապատկվեն. նախարար Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո։ 12:00
Կաննի 73-րդ կինոփառատոնը չի կայանա Կազմակերպիչները հայտնել են, որ ներկայումս հետագա գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկվում: 11:54
ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան Ղրիմում սադրանք է նախապատրաստում Ուկրաինան Ղրիմում մայիսի 3-ին սադրանք է նախապատրաստում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 11:09
Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը կկայանա այսօր Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ: 10:59
Ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից. ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: 10:54
ՌԴ-ն ավելացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում Մոսկվայի հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ նոր չէ՝ռուսները թե ցարիզմի օրոք, թե ԽՍՀՄ շրջանում ցանկանում էին ամրապնդվել Արաբական թերակղզում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում և Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ-ն նույնպես ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, Իրանում, այդ մասին հղում անելով Անադոլուին փոխանցում է inosmi.ru կայքը: 10:43
Հայաստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության 136 դեպք Հայաստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության 136 դեպք: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: 10:09
Ինչ վնաս է հասցրել կառավարության շենքում բռնկված հրդեհը. ԱԻՆ-ը մանրամասնում է (ֆոտո) Հայաստանի ԱԻՆ-ը մանրամասներ եւ լուսանկարներ է հրապարակել նախօրեին կառավարության մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ: 09:48
Լոռու մարզում ձյուն է տեղում. Լարսը դեռ փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 09:43
Անցկացվել է գործնական պարապմունք ականանետային մարտկոցի անձնակազմի հետ. ՊՆ Անցկացվել է գործնական պարապմունք ականանետային մարտկոցի անձնակազմի հետ: 09:38
Մամուլ. Բանկերը դադարեցրել են նոր վարկերի տրամադրումը. ի՞նչ խնդիրների սպասել Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: 09:34
Փակվում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը Հայ տպագիր մամուլի նահապետներից մեկը՝ Ստամբուլում 1940 թ.-ից լույս տեսնող «Մարմարա» («Նոր Մարմարա») օրաթերթը կորոնավիրուսի հարուցած խնդիրների պատճառով փակվում է: 09:24
Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը Մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները: 09:09
ԱԻՆ-ը մեկուսացրել, ապա մարել է կառավարության շենքում բռնկված հրդեհը Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 09:06