Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև ջերմաստիճանի նվազում Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: 23:00
Ծեծ, խարդախություն, բռնություն. օպերատիվ իրավիճակը Հայաստանում Մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ 19:36
Ժամը 18.00-ի դրությամբ ունենք հաստատված 72 դեպք. նախարար Մարտի 17-ի, ժամը 18.00-ի դրությամբ ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: 18:18
ՊՆ-ն դադարեցնում է թղթային դիմումների, գրությունների ու առաջարկությունների ընդունումը Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: 18:14
«ՀԷՑ»-ն Էջմիածնի քաղաքապետարանին տրամադրել է 1000 հատ պաշտպանիչ դիմակ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված Էջմիածնում իրականացվող միջոցառումներին իր աջակցությունն է ցուցաբերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ քաղաքապետարանին տրամադրելով 1000 հատ պաշտպանիչ դիմակ, 100-ական ալկոգել եւ ախտահանիչ հեղուկ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետարանը: 18:08
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: 18:05
Վարչապետի մոտ քննարկվել է ԶՈւ-երում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 17:55
Մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին Լավ որոշում: 17:54
ՀՀ-ին օգնություն են տրամադրել մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները: 17:29
Իրանն ազատ է արձակել 85 հազար բանտարկյալի կորոնավիրուսի պատճառով Իրանն ազատ է արձակել մոտ 85 հազար բանտարկյալ՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտարարել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայլին: 17:29
Գերմանիայի դեսպանատունն անորոշ ժամանակով փակ կլինի Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել: 17:15
Որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան. Ավինյան Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: 17:14
Ո՞ր ավիաընկերություններն են ժամանակավորապես չեղարկել չվերթները ՀՀ և ՀՀ-ից դուրս Քաղավիացիան է ներկայացնում: 17:08
Թուրքիան իր քաղաքացիներին տարհանում է Եվրոպայից Մինչև մարտի 18-ի կեսգիշերը Անկարան Եվրոպայի 9 երկրներից կտարհանի 3 614 Թուրքիայի քաղաքացիների: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: 16:50
Ավելի քան 2000 անձ գրանցվել է որպես կամավոր ԱՆ աշխատանքներում մասնակցելու համար Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար: 16:45
Կենտրոնական բանկը հույս է տալիս տնտեսությանը՝ էժանացնելով փողը Աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 17-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից: 16:36
Ադրբեջանում կտուգանեն կարանտինի ռեժիմի խախտման համար Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) հավանություն է տվել հիգիենայի և կարանտինի ռեժիմի խախտման համար տուգանք նախատեսող օրինագծին: 15:58
Վրաստանի կառավարությունը փակել է սահմաններն ու արգելել երթուղային տաքսիներով տեղաշարժը Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։ 15:56
Երևանի մետրոպոլիտենը արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Եղեք առողջ և անվտանգ: 15:47
Կարևոր. ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է իր ենթակայության տակ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարները: 15:30
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Նավագնացության մասին» համաձայնագրին Համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության մեխանիզմները, կարգը եւ պայմանները: 15:08
Հայաստան կներմուծվի 5000-ից ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ Մինչև այս շաբաթվա վերջ: 15:07
Սատանովսկի. Թուրքերը կարող են դրդել Ադրբեջանին նոր պատերազմ սկսել Ղարաբաղում Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին կանխատեսել է պատերազմ ՌԴ-ի համար և իրավիճակի վատթարացում սահմանների երկայնքով: 15:05
Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան Կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: 14:30
Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջնագծում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի ղեկավար, գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիևը և նախարարության ղեկավար կազմը այցելել են առաջնային գծում տեղակայված ստորաբաժանումներից մեկը: 14:20
Հարկերը վճարել ժամանակին. ՊԵԿ Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: 14:14
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 64-րդ դեպքը. ԱՆ Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: 13:51
Որոշ անձինք փորձել էին ինտերնետով բարձր գներով վաճառել ալկոգել. Գեղամ Գևորգյան Կորոնավիրուսի պատճառով երբեմն ֆիզիկական անձիք Հայաստանում աբսուրդային ծավալի գնումներ են կատարվում, իսկ խանութներն այդ պահին պետք է պահեստներից ապրանք հասցնեն: Պահեստներում տնտեսվարող սուբյեկտներն ունեն անհրաժեշտ ապրանքների պաշար, որը մոնիթորինգի է ենթարկվում ամենօրյա ռեժիմով: 13:36
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին: 13:23
Կորոնավիրուսը կառավարելի է, մեզ դրանով չեն վախեցնի. Փաշինյան Բոլոր ուղղություններով իրավիճակը կայուն է, վերահսկվում է, բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար 0-ական կետ է, որից պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն: 13:01
Ռազմական փորձագետ. Թուրքիային ձեռնտու չէ հակամարտությունն Իդլիբում Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը հայտարարել է, որ Իդլիբում գրոհայինները հնարավոր է դիմեն սադրանքների: 12:49
Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: 12:19
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա ՀՀ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա: Այս մասին հայտնում է «Ֆակտոր» լրատվական գործակալությունը: 12:10
Կառավարությունը պարզաբանել է՝ ի՞նչ կարելի է անել արտակարգ դրության ժամանակ Եվ ի՞նչ սպասել այս մեկ ամսից: 12:09
Արդարադատության փոխնախարարն ինքնամեկուսացվել է Էջմիածնում Նախարարությունից հավաստիացնում են, որ առողջական որևէ խնդիր չկա: 11:55
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում գործող «թեժ գծի» հեռախոսահամարները Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում գործող «թեժ գծի» հեռախոսահամարները: 11:42
«Մենք հո հիվանդ չենք». Ինչպե՞ս են ապրում Դիլիջանում մեկուսացվածները «ԱրտԼանչ» հանրային սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը պատմում է, թե ինչպես են ապրում Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմական վարժարանում մեկուսացման մեջ գտնվող օրեր առաջ Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: 11:10
Թրամփը չի բացառել տնտեսական ռեցեսիայի հնարավորությունը ԱՄՆ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել կորոնավիրուսի պատճառով տնտեսական ռեցեսիայի հնարավորությունը ԱՄՆ-ում։ 10:57
Վթար Լոռու մարզում. շրջվել է «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը Մարտի 17-ի վաղ առավոտյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: 10:53
Օջալանը զգուշացրել է Սիրիայի քրդերին դավադրության մասին Դեմոկրատականն միություն կուսակցության ներկայացուցիչ Բաքր Հաջ Իսսան հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանը կոչով է դիմել Իմրալի կղզու վրա գտնվող բանտից: 10:37
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:42-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 10:14
Հավաքներ իրականացնելու սահմանափակումները տրածվում են ՀՀ ողջ տարածքի վրա. Ավինյան Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից տարածել Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ 09:36
Դադարեցվում են Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման բոլոր աշխատանքները. ԿԸՀ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը: 09:32
Մամուլ. Արտակարգ դրություն՝ երկրորդ անգամ. ո՞րն է տարբերությունը 2008 թվականի հետ Նկատենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն է հայտարարվում: 09:28