6.04.2026
«ՀԷՑ»-ն Էջմիածնի քաղաքապետարանին տրամադրել է 1000 հատ պաշտպանիչ դիմակ
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն դադարեցնում է թղթային դիմումների, գրությունների ու առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:


ՊՆ-ն Խնդրում է դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected], [email protected]


Հարցերի դեպքում կարելի է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:


Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված՝ զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:


Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով:


 


 

Ժամը 18.00-ի դրությամբ ունենք հաստատված 72 դեպք. նախարար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար