20.04.2025
Կենտրոնական բանկը հույս է տալիս տնտեսությանը՝ էժանացնելով փողը
prev Նախորդ նորություն

Ավելի քան 2000 անձ գրանցվել է որպես կամավոր ԱՆ աշխատանքներում մասնակցելու համար

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:


Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:


«Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը», -ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ո՞ր ավիաընկերություններն են ժամանակավորապես չեղարկել չվերթները ՀՀ և ՀՀ-ից դուրս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար