Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող. օպերատիվ իրավիճակը Հայաստանում Մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ 20:48
Կառավարությունը կուսումնասիրի Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու հարցը Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց, այն անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների անվտանգության եւ առողջության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակներում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: 19:55
Հայաստանն ու Արցախը «մասամբ ազատ» են համարվել Freedom House-ի զեկույցում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2020» իր տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը շարունակում են մնալ «մասամբ ազատ»՝ 195 երկրների ու 15 տարածքների շարքում։ 18:42
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել ID քարտերով: Այս մասին Ազգային ժողովում մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 17:55
Le Figaro.Էրդողանը դրդում է Եվրոպային՝ պատերազմելու ռուս-սիրիական առանցքի հետ Թուրքական սահմանի բացումը լուրջ սպառնալիք է Եվրոպայի անվտանգության համար՝հատկապես Հունաստանի և Բուլղարիայի: Էրդողանի նպատակն է՝Եվրոպային ներքաշել պատերազմի մեջ ռուս-սիրիական առանցքի հետ: Դա է Էրդողանի ռազմավարական նպատակը՝չնայած ՌԴ-ի հետ առկա որոշակի մերձեցման C-400 գնման հետ կապված, փոխանցում է Le Figaro-ն: 17:52
Ովքե՞ր կլինեն ԱԱԾ պետն ու Ոստիկանապետ. Փաշինյանը որոշում ունի Բայց ինտրիգը կպահի մինչև մարտի 19-ը: 17:40
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 17:36
Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել Օշական գյուղի բնակիչ «օրենքով գողի» (VIDEO) Հանգամանքները պարզվում են։ 17:29
Ռազմական փորձագետ. Իդլիբի ճգնաժամը չի վերածվի ՌԴ-Թուրքիա պատերազմի Իդլիբի ճգնաժամը չի վերածվի ՌԴ-Թուրքիա լայնածավալ պատերազմի: Հիմնական հարցերն Իդլիբի շուրջ որոշվելու են Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Խոդորյոնոկը: 17:13
Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. ԱՆ Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում: 16:56
Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Հրայր Թովմասյանի հայցն ընդունվել է վարույթ Թովմասյանը Փաշինյանից պահանջում է վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: 16:37
Փորձագետ. Իդլիբի էսկալացիան ի ցույց դրեց ՌԴ-Թուրքիա գործընկերության փխրունությունը Իդլիբում ռազմական էսկալացիան ոչ միայն ցուցադրեց ՌԴ-Թուրքիա գեոպոլիտիկ գործընկերության փխրունությունը, այլ նաև փոխեց Էրդողանի վերաբերմունքն Եվրոպայի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Իվախնիկը: 16:14
Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք. Բալասանյան Այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է: 15:28
Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 2019-ին ավելացել է 7 տոկոսով. ՊԵԿ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը հայտնել է, որ Հայաստանում 2019 թվականին դեկտեմբերին հարկման բազա ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով: 15:14
Սատանովսկի.Թուրքիան Սիրիայում էքսպանսիա է իրականացնում Թուրքիան նպատակադրված աջակցում է ահաբեկիչներին Իդլիբի շրջանում՝Սիրիայում իր էքսպանսիան քողարկելու համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Եվգենի Սատանովսկին: 15:09
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): 14:33
Մասիս Մայիլյանը հերքում է ՌԴ մուտք գործելու արգելքի մասին տեղեկատվությունը Հրապարակումը որակվել է, որպես սև PR-ի դասական օրինակ: 13:58
Գազի սակագնի բարձրացումը ՀՀ իշխանությունների պատասխանատվության խնդիրն է. փորձագետներ Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը գցել միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, սա նաև ՀՀ իշխանությունների բանակցությունների արդյունքն է: 13:57
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դարձյալ դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելք ուղղությամբ։ 13:42
ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: 13:27
Թուրքագետ.Թուրքիան անցել է ակտիվ նեոօսմանական քաղաքականության Թուրքագետ Վլադիմիր Ավատկովը հայտարարել է, որ Թուրքիան անցել է ավելի ակտիվ, ագրեսիվ արտաքին քաղաքականության, որը սերտորեն կապված է նեոօսմանիզմի հետ: 13:26
Էրդողանի նեոօսմանիզմը համախմբում է հակաթուրքական ճակատը Իդլիբում ստեղծված լարված գեոպոլիտիկ իրավիճակը Թուրքիայի դեմ է համախմբում Մերձավոր Արևելքի մի շարք խաղացողների, ինչն Անկարայի համար հղի է մի քանի ճակատներով պատերազմելու վտանգով: 13:21
Դատավորներն ավելի կախյալ կդառնա՞ն. բուռն քննարկում Ազգային ժողովում Ազգային ժողովի մարտի 4-ի նիստին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության քաղաքականությունը դատաիրավական ոլորտում՝ նշելով, որ ժամանակին իշխանությունները բոլոր դատավորների վրա կոռումպացվածի կնիք էին դնում, սակայն այժմ մեղմել են մոտեցումները: 13:14
Բեռնափոխադրումների սահմանափակումը ՀՀ տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա. ՏԶՆԿ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է կառավարության՝ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը մինչև մարտի 24-ը երկարաձգելու որոշումը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Նաև այն, որ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: 13:01
Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան (լուսանկարներ) Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի նորանշանակ խոսնակ Մանե Գևորգյանի Facebook-յան գրառումից: 12:41
Փորձագետ.Ասադն ու Հաֆթարն ունեն ընդհանուր թշնամի՝Թուրքիան Արևելյան Լիբիայի իշխանությունները Սիրիայի մայրաքաղաքում դեսպանատուն են բացել: Լիբիական և սիրիական կառավարությունները չեն թաքցնում, որ վերականգնում են դիվանագիտական կապերը՝թուրքական քաղաքականությանը դիմագրավելու համար: 12:13
Վաղեմության ժամկետն անցել է. Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 12:06
The National Interest.Ռուս-թուրքական դաշինքն ապագա չունի Էրդողանն ու Պուտինը՝պրագմատիկ գործիչներ են և կարողանում են հնարավորություններն օգտագործել Մերձավոր Արևելքում իրենց նպատակների կյանքի կոչման համար: Նրանք երկուսն էլ բացասաբար են վերաբերվում Արևմուտքին, փոխանցում է The National Interest-ը: 10:53
Արման Թաթոյանը և Դունյա Միյատովիչը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: 10:52
Վերլուծաբան.Էրդողան-Պուտին բանակցությունները շատ կարևոր են Թուրքիայի և ՌԴ նախագահների բանակցություններն Իդլիբի շուրջ շատ կարևոր են՝Սիրիայում քաղաքական կարգավորման տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Իմբատ Մուղլուն: 10:29
Վրաստանի վարչապետի նվերը Նիկոլ Փաշինյանին Գիորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշան ձագ է նվիրել: 09:45
Մամուլ. «Հարցաքննության» ծանուցագիր է ուղարկվել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ 09:26