Արխիվ - 2019.08.27
Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյանն ու ԱԻ նախարարը հանդիպել են
Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:52Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի. նա 800 միլիոն դրամ է վերականգնել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:
17:43Գարեգին Բ-ն գնահատանք է հայտնել Շվեդիային Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների:
17:39Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին. Թաներ Աքչամ
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։
17:21Պետությունից հափշտակվել է 4 մլն դրամ. մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ընկերության տնօրենին
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
16:54Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական խնդիրներ լուծելու համար. Քոչարյանի պաշտպան
Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձեւավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով:
13:16Դիվիզիոնի հրամանատարը հափշտակել է 9.5 մլն դրամի դիզվառելիք ու բենզին. նա կալանավորված է
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
12:28Թուրքիան սպառնալիք է, Վրաստանն ու Իրանը՝ հնարավորություն. Հայաստանի ԱԳ նախարար
Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի անվտնագության համար: Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
11:55Հայաստան, սփյուռք եւ աշխարհ. նախարարը ներկայացրել է արտաքին քաղաքականության սկզբունքները
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորեւ.
11:05