24.11.2024
Հերթը հասավ Գագիկ Խաչատրյանի՞ն. ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում նրա տարածքներում
prev Նախորդ նորություն

Դարպաս դեպի Աֆրիկա. ՀՀ-ն դեսպանատուն կբացի Եթովպիայում

Մինչև տարեվերջ Հայաստանը Եթովպիայում կբացի դեսպանատուն: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն.


«Մենք այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի յուրօրինակ դարպասը»,- ասաց նա:


Նախարարը շեշտեց, որ Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։