Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան
Ամերիկաբնակ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
17:52Ամերիկաբնակ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
17:52Հայաստանից արտագաղթի ցուցանիշը նվազել է: 2015-ի համեմատ այս տարի ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ: Այս մասին ասված է Facebook սոցիալական ցանցում ՀՀ կառավարության պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։ Գրառման հետ տեղադրված է նաեւ ինֆոգրաֆիկա։
17:11Այսօր առավոտից Հայաստանի ողջ տարածքում չեն կնքվում ԱՊՊԱ պայմանագրեր։ «Կանգնած» են նաեւ Ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման կետերը։ Քաղաքացիներին չեն տրամադրում «տեխանձնագրեր» ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
17:00ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
16:04Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
15:39Մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։
15:21Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիան (AAASC) եւ Ամերիկայի Հայ դատի արեւմտյան տարածաշրջանի հանձնախումբը (ANCA-WR) հուլիսի 22-ին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել երկու կազմակերպությունների միջեւ հարաբերությունների հետագա խորացման եւ ինստիտուցիոնալացման նպատակներով, տեղեկացնում է արեւմտյան շրջանում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։
13:202019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
12:51ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։
11:10Երեւանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։
11:04Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը:
10:45