26.11.2024
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ կառավարությունն Արցախի հետ կապող 150 կմ ճանապարհ է կառուցելու․ Արմեն Գրիգորյան

ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել՝ Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին կապող: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։


Նա հայտնել է, որ արդեն համապատասխան որոշումը կայացվել է: «Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը», - ասել է Գրիգորյանը:


Նա հավելել է, որ նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին, կառուցման ֆինանսական միջոցները կան: