Արխիվ - 2019.06.10
ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն. ՊՆ
Հունիսի 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:
18:05Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի շուրջ կատարվող գործընթացներին. Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից իր ազատման պատճառները:
17:07Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. գույքի վրա արգելանք է դրվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել:
14:02Արցախի Հանրապետության պատվիրակությանը ընդունել է Հարավային Օսիայի նախագահը
Հարավային Օսիայի Հանրապետության (Ալանիա) նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է երկրի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Արցախի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էրիկ Հարությունյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը:
13:33Աբովյանում հաղթել է ժողովրդավարությո՞ւնը, թե՞ քրեաօլիգարխիան. վարչապետի և մարզպետի խոսքերը
Աբովյան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որում հղթել է ԲՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տարբերվող, անգամ հակասող կարծիքներ են հայտնել:
13:06Ինչո՞ւ չի թույլատրվել Յուրի Խաչատուրովի ելքը ՀՀ-ից. Ոստիկանության պարզաբանումը
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, "Մարտի 1"-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի ելքը Հայաստանից չի թույլատրվել, քանի որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ձեւակերպված թույլտվություն: Այս մասին ասված է ոստիկանության տարածած պարազաբանման մեջ:
12:36Նախնական տվյալներ. Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահը
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն է, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում հունիսի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում:
12:19