9.06.2025
ՌԴ դեսպանը հայտարարել է Ալիևի, Պուտինի և Ռոհանիի հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

Համանախագահների աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով:


«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:


Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության պահպանման մասին:


«Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը:

Արտաքին ուժերը ակտիվորեն աշխատում են ԵԱՏՄ-ի դեմ. Բելառուսի դեսպան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին