Արխիվ - 2019.04.30
ՌԴ-ն կողմ է «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը այդ թվում ԼՂ-ում. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը այդ թվում ԼՂ հակամարտության դեպքում:
16:42Շուրջ 720 կոռուպցիոն բնույթի քրգործեր. ՔԿ-ն ներկայացրել է 2019-ի առաջին եռամսյակի տվյալներ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:
16:12Կգործադրենք բոլոր ջանքերը ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի դինամիկայի ամրապնդման համար. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
15:27Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով կդիմի Ստամբուլի նահանգապետարան
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
15:07Կոտայքում գերեզմանատանը հողահատկացումների դիմաց հափշտակել են խոշոր չափերի գումարներ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:
15:05Դավիթ Սանասարյանը «սպառնում» է մաքրել իրավական համակարգը. Փաշինյանի ծանր ընտրությունը
Այս գործը չունի այլ ելք, քան կասեցումը, քանի որ ես չեմ կարող կապ ունենալ կոռուպցիոն սխեմաների հետ: Այս մասին այսօր տեղի ոնեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
13:38Սիրիայում քրդերը վտանգում են հայ համայնքը և սա լուրջ ահազանգ է. փորձագետ
Ոչ բարեկամական քարոզչական արշավ իրականացնելով:
13:11Ծայրահեղ աջ ուժերը խորհրդարանում. Ովքե՞ր կկազմեն Իսպանիայի իշխանական կոալիցիա
Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց բացարձակ մեծամասնություն չի ստացել, ուստի ստիպված է ձեւավորել կոալիցիա: Վերջին չորս տասնամյակում առաջին անգամ երկրի հիմնական օրենսդիր մարմնում են հայտնվել ծայրահեղ աջ ուժերը:
11:49Շուրջ 325 մլն դրամի փողերի լվացում. մեղադրվում է կառավարության հիմնադրամի տնօրենը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
11:35Քոչարյանը ստացել է $3 մլն կաշառք, Գևորգյանը՝ $1մլն. հրապարակվել է մեղադրանքի համառոտագիրը
Հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
10:52Սադրանքները բացառված չեն. Արցախը հետևելու է թուրք-ադրբեջանական զորավարժություններին
Արցախի ղեկավարությունը հատուկ ուշադրության տակ է պահելու մայիսի 1-3-ը Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով տակտիկական զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ պորվոկացիներ շփման գծում չի կարելի բացառել:
10:28Հայտնի է, թե որ դատավորն է քննելու «Մարտի 1-ի» գործը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից: Մակագրումը կատարվել է այսօր:
10:08