Դմիտրի Մեդվեդեւը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը (լուսանկարներ, տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: 00:23
Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկի վերաբերյալ ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես կգա Իշխող «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում այսօր՝ ապրիլի 29-ին, ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հայտարարությունը: 23:04
Վանեցյան, ջեբս բան չքցես. "Սանասարյանի գործի" շուրջ ՔՊ-ում աճում է լարվածությունը Պետական վերահսկողական ծառայության պետի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվածություն է առաջացրել։ Մի մասը գերադասում է լռել ու սպասել իրադարձությունների զարգացմանը։ Մյուսները՝ պաշտպանում են Սանասարյանին։ 19:58
«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում կատարվել է անօդաչու սարքի թռիչք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես վարչական մարմին, վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ ընդունվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում: 17:53
Հայաստանի ռազմական ծախսերն աճել են 1/3-ով՝ կազմելով 609 մլն դոլար. SIPRI Հայաստանի ռազմական ծախսերը 2017–2018 թթ. աճել են 1/3-ով՝ կազմելով շուրջ 609 մլն դոլար: Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) 2018 թ-ի զեկույցում: 15:41
Պարո՛ն Մակրոն, Ֆրանսիայում ապրող 700 հազար հայերին հղված ուղերձը քեզ չի փրկի. Էրդողան Այն երկրները, որոնք մեղադրում են Թուրքիային, պատասխանատու են Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ 70 միլիոն մարդկանց մահվան համար: Ֆրանսիայի նախագահը դա պետք է լավ իմանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ: 15:31
Արցախում նոր ռազմական օբյեկտների կառուցումը կտրուկ ակտիվացել է. նախագահի խորհրդական Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 13:49
Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 13:46
Գագիկ Ծառուկյանին կզրկե՞ն պատգամավորական մանդատից ու քրգործ կհարուցե՞ն. դիմումներ կան «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ կապված քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ 12:17
Ծաղկաձորի ճոպանուղին հարկերը թաքցրել է. պատճառվել է 476 մլն դրամի վնաս. հարուցվել է քրգործ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով: 11:37