Արխիվ - 2018.10.25
Վերին Լարսի թողունակությունն ավելացնելու համար քննարկվում է 6 թունելների կառուցման հարցը
Հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:
17:50«Բերքահավաք» է. վարչապետին կներկայացվի 1 միլիոն դոլարի հետբերումների տեղեկանքները
Երկուշաբթի օրը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը վարչապետին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:
16:34Բոլթոնը Հայաստանին խորհուրդ է տվել հրաժարվել «պատմական կաղապարներից»
Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։
16:32Ընտրություններից հետո Փաշինյանը կունենա ուժեղ մանդատ վճռական քայլեր անելու համար. Բոլտոն
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դեկտեմբերին ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին բարձր է գնահատել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակի շանսերը:
16:20ՀՀ-ն ունի այլընտրանք զենքի վաճառքի բնագավառում՝ ԱՄՆ տեխնիկան ավելի լավն է, քան ռուսականը
Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը:
16:18Համաներման նախագիծը չի ընդունվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ. օրենքի կոպիտ խախտում է որակվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից: Բաբլոյանը դա օրենքի կոպիտ խախտում է համարել:
16:09Սիրիային օգնեք, բայց որպես կոնֆլիկտի կողմ չներգրավվեք. ԱՄՆ-ն զգուշացրել է Հայաստանին
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երեւան այցի ու հանդիպումների հիմնական թեմաներից է եղել Իրանի, Սիրիայի ու ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
15:48Կառավարությունը 56,8 միլիոն դրամով պակաս գումար կհատկացնի ՊՆ-ին
Միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները այսօրվա նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
15:38ՊԵԿ պաշտոնյաները շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով կաշառք. մեղադրանք է առաջադրվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
15:22Երեւան-Բաքու օպերատիվ կապը հաստատվել է ոչ Փաշինյան-Ալիեւ մակարդակում. Հաջիեւ
Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե պետությունների ղեկավարների, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:
15:20ԵՄ-ն և Ադրբեջանը մոտեցել են վիզայի ռեժիմի դյուրացմանը
ԵՄ-ն և Բաքուն պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցությունները:
15:00ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին. Բոլթոն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
14:53Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրության ռազմավարական և անվտանգության հարցերը. Բոլթոն
Այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մասով, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը:
13:46Ադրբեջանի ու Թուրքիայի երկկողմ ներդրումները
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին 2016 թվականի համեմատ ավելացել է 12%-ով՝ հասնելով 2.6 մլրդ ամերիկյան դոլարի:
13:28«Սասնա ծռեր»-ն Արցախում հիմնում են կազմակերպություն․ մեծ ավտոերթ է նախատեսվում
«Սասնա ծռեր» կուսակցությունը Արցախում հիմնում է իր կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը նախատեսված է նոյեմբերի 17-ին։ Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա ելույթից մի հատված տեղադրված է «Սասնա ծռեր» կուսակցության Facebook-յան էջում տարածված տեսանյութում։
13:21Կառավարությունը վերացնում է Կարեն Կարապետյանի հետքերը
Կառավարությունն իր այսօրվա նիստում լուծարեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած «Թվային Հայաստան» հիմնադրամը:
13:12Ջաբերի Անսարի. Սիրիայում Իրանի դերակատարությունը հիմնված է իրողությունների վրա
Ոչ մի երկիր մյուս երկրներին մի կողմ դնելու հնարավորություն չունի և Սիրիայում Իրանի դերակատարությունը և Աստանայի բանակցությունների գործընթացը հիմնված են իրողությունների վրա:
12:38Թրամփը կարող է վերացնել ԱՄՆ կողմից Բաքվին ֆինանսական աջակցության սահմանափակումը. Բոլթոն
Նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները և դադարեցնել 907-րդ բանաձևը,
12:32Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան
«Մենք մի կարեւոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։
12:27Արցախում օտարերկրյա կապիտալով շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր. Հարությունյան
Ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից:
12:15Մադուրոն ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին «խելագար ծայրահեղական» է անվանել
Փենսը պնդում է, որ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքերին Վենեսուելան է ֆինանսավորում:
12:07Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ
Այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ 2000-2010թթ. ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի տևական կարիերայի արդյունք:
12:07ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա․ Փաշինյան
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
11:59Ալիևը հաստատել է Վրաստանի և Թուրքիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» միջկառավարական հուշագիրը՝ ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև 2018 թվականի մարտին, Թուրքիայում։
11:48Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Իրանին զսպելուն ուղղված քայլերը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Իրանին:
11:36Հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ․ Արամ Ա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են նախաագահի մամուլի ծառայությունից։
11:12Մուհամմեդ բին Սալման․ Նոր Եվրոպան` Մերձավոր Արեւելքն է
Հինգ տարուց Սաուդյան Արաբիան բոլորովին այլ պետություն կլինի։
11:04Իսրայել-Ադրբեջան տանդեմի գործողություններն ուղղված են Իրանի դեմ
Իրանն Իսրայելի շուրջ ստեղծել է ռազմա-քաղաքական պլացդարմ` ի դեմս Հզբոլահ շարժման Լիբանանում, իսկ Իսրայելն ի դեմս Ադրբեջանի ցանկանում է ստեղծել հակաիրանական պլացդարմ` Իրանի հյուսիսին սպառնալու ու այնտեղից հետախուզական և դիվերսիոն գործողությունների իրականացնելու համար:
10:44Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստրատեգիական նշանակություն ունի ԱՄՆ համար. Բոլթոն
ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
09:45Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին
Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
09:30Մամուլ. Հարությունյան, Պողոսյան, թե՞ Աշոտյան. ո՞ւմ անունը կգրվի կաշառակերության դավթարում
Կարծես թե սև ամպերը կուտակվել են Արամ Հարությունյանի` Բուլկի Արամի գլխին:
09:23