30.04.2025
Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Իրանին զսպելուն ուղղված քայլերը
prev Նախորդ նորություն

Ալիևը հաստատել է Վրաստանի և Թուրքիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» միջկառավարական հուշագիրը՝ ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև 2018 թվականի մարտին, Թուրքիայում։

Բացի այդ, պետության ղեկավարը հաստատել է Ադրբեջանի և Վրաստանի միջև «Սահմանապահ ներկայացուցիչների/սահմանապահ կոմիսարների գործունեության մասին» միջկառավարական համաձայնագիրը։

Ալիևը նաև հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև «անձնական կազմի փոխանակման» մասին արձանագրությունը և «մշակութային կենտրոնի ստեղծման, աշխատանքի մեխանիզմի և գործունեության վերաբերյալ» միջկառավարական համաձայնագիրը։


 

Հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական և անվերապահ․ Արամ Ա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով