25.11.2024
Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը վերացնում է Կարեն Կարապետյանի հետքերը

Կառավարությունն իր այսօրվա նիստում լուծարեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած «Թվային Հայաստան» հիմնադրամը: Լուծարման գործընթացը կազմակերպելու համար վարչապետի աշխատակազմին 2018 թվականին կհատկացվի 47 միլիոն 280 հազար դրամ՝ 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից։

Ըստ արձանագրության, գումարն անհրաժեշտ է հետևյալ ծախսերի համար՝ հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճարը՝ 6 միլիոն 123 հազար 600 դրամ, գրասենյակային և այլ ծախսեր՝ 175 հազար դրամ, աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45 միլիոն 105 հազար 635 դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 ամսվա համար):

Նշվում է նաև, որ հիմնադրամը բանկային հաշվին ունի 4 միլիոն 123 հազար 366 դրամ։

Հիշեցնենք, որ «Թվային Հայաստան» հիմնադրամը ստեղծվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին և սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ-ն՝ ի դեմս կառավարության։ Հիմնադրամի գործադիր տնօրենն էր Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը։


Բացի այս, սույն թվականին սեպտեմբերի 14-ի իր նիստում գործադիրը լուծարել էր Կարեն Կարապետյանի հիմնած ևս մեկ հիմնադրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»: