13.07.2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստրատեգիական նշանակություն ունի ԱՄՆ համար. Բոլթոն

ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր, ստրատեգիական նշանակություն ունի մեզ համար: Մենք հասկանում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այլև կարող է ազդել աշխարհում առկա իրավիճակի վրա»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Նշենք, որ նախօրեին երեկոյան Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան: Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:


 

Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Իրանին զսպելուն ուղղված քայլերը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ