26.11.2024
Մուհամմեդ բին Սալման․ Նոր Եվրոպան` Մերձավոր Արեւելքն է
prev Նախորդ նորություն

Ջաբերի Անսարի. Սիրիայում Իրանի դերակատարությունը հիմնված է իրողությունների վրա

Սիրիայի հարցով Իրանի ավագ բանագնաց Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ ոչ մի երկիր մյուս երկրներին մի կողմ դնելու հնարավորություն չունի և Սիրիայում Իրանի դերակատարությունը և Աստանայի բանակցությունների գործընթացը հիմնված են իրողությունների վրա: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:


Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ավագ փորձագետների եռակողմ հանդիպումից հետո, Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է, որ երկրները չեն հետևելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անտրամաբանական քաղաքականությանը, քանի որ այն ձախողած է:


Նա հավելել է. «Իրանը ջանքեր է գործադրում Աստանայի բանակցությունների և միջազգային այլ կապերի շրջանակներում հասնել կայուն խաղաղության: Իրանը կշարունակի իր քայլերը»: