25.11.2024
Կառավարությունը 56,8 միլիոն դրամով պակաս գումար կհատկացնի ՊՆ-ին
prev Նախորդ նորություն

Համաներման նախագիծը չի ընդունվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ. օրենքի կոպիտ խախտում է որակվել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից: Բաբլոյանը դա օրենքի կոպիտ խախտում է համարել:


Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:


«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,- ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:


Կառավարության՝ հոկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկել հոկտեմբերի 31-ին հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:


Հատկանշական է, որ նախագիծը վարչապետի առաջարկով արտահերթի օրակարգ պետք է ընդունվեր Նաիրա Զուրաբյանի եւ Լենա Նազարյանի կողմից Բաբլոյանին ուղարկված նամակի հիման վրա։ Նաիրա Զոհրաբյանը ՀԺ֊ին փոխանցեց, նախագիծը նիստի օրակարգից հանվել է, քանի որ ԱԺ նախագահին պետք է դիմեին նիստից հինգ օր առաջ, իսկ երկուշաբթի չի լրանում նախատեսված հինգ օրը։


Բաբլոյանը սա համարել է օրենքի կոպտագույն խախտում եւ վարչապետին տեղեկացրել, որ նախագիծը չի ընդգրկում օրակարգ։ Զոհրաբյանը նշել է, որ Համաներման նախագիծը քննարկելու համար կառավարությունը մեկ այլ արտահերթ նիստ է հրավիրելու, իսկ երկուշաբթի կքննարկվի միայն ԸՕ֊ի նախագիծը։