Ադրբեջանը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը: Այսպիսով Բաքուն ևս հաստատեց լուրը, որ Հակարի կամրջից ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին: Հիշեցնենք, Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։