Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ «Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։