ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մայիսի 8-10-ը գործուղվելու է Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ): Նախարարը մեկնելու է՝ կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին մասնակցելու նպատակով: Համապատասխան որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքում: