Մի քանի օր է փաստաբան Զարուհի Փաստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալ, երկամսյա կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:Փաստաբանն ու մտերիմները հայտնում են, որ լուրջ սիրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացու մոտ արդեն նկատվում են շարժական ու խոսքի խնդիրներ, գիտակցության մթագնում: Նրանք վախենում են ամենավատի ելքից, որ քաղաքացին կարող է մահանալ նախաքննական կալանքի ընթացքում:Քաղաքացին մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Այսպիսի մեղադրանք նրան առաջադրել է ու վերջինիս կալանավորել են բացառապես իր հրապարակային խոսքի համար:Քանի որ պատգամավորների տեսակցությունները քաղաքացուն արգելված են և ինքս չեմ կարող տեսակցել քաղաքացուն լրացուցիչ տեղեկություններ փոխանցելու համար այսօր զանգահարել եմ ՄԻՊ թեժ գծին, զրուցել եմ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետի հետ, խնդրել այցել քաղաքացուն և հնարավոր բոլոր միջոցներով կանխարգերել վատագույն սցենարի կրկնությունը:Ինձ վստահեցրել են, որ հարցը գտնվում է Անահիտ Մանասյանի ուշադրության կենտրոնում:Հրավիրում եմ ԶԼՄ բոլոր գործընկերների ուշադրությունն այս հարցին: Մենք արդեն ունենք սարսափելի նախադեպ, երբ իր հնչեցրած հրապարակային մտքերի համար նախաքննական կալանքի տակ գտնվող քաղաքացին մահացել է դատարանի դահլիճում: Կարծում եմ հանրային արձագանքը կարող է օգնել խուսափել այս դեպքի կրկնությունից: ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան