1.12.2025
Քննարկվել են քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցեր
18.09.2025
Քննարկվել են քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցեր

Սեպտեմբերի 18-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։ Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցեր: