«Fox News» հեռուստաալիքի հաղորդմամբ, Թրամփի վարչակազմի որոշմամբ փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) վաշինգտոնյան կենտրոնակայանը։ Ռոնալդ Ռեյգանի անվան շենքից, որտեղ տեղակայված էր գործակալության կենտրոնակայանը, արդեն հանվել է կազմակերպության ցուցանակը։ InfoPort.am-ի փոխանցմամբ, USAID-ը սառեցրել է իր բազմամիլիարդանոց ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ըստ պարբերականի աղբյուրների, Հայաստանում իրականացվող USAID-ի տասնյակ բազմամիլիոնանոց ծրագրեր կդադարեցվեն արդեն հաջորդ ամսվանից։