Հայկ Խալաթյանի հրաժարվելուց հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդն է ՀՅԴ անդամ Պետրոս Մեղրյանը։ Վերջինս Շահումյանի պաշտպանության հրամանատար, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։