ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։ ԵԽԽՎ հայտարարության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ Գազայի հատվածում լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության կողմից գերի վերցված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելու ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նստաշրջանում ելույթ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իան Բորգը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։