Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում դեռ պահպանվե՞լ է կանխիկ աշխատավարձ վճարելու պրակտիկան։ Հարցը շփոթեցրել է ներկաներին․ դահլիճում լռություն է տիրել։ «Ո՞վ գիտի։ Ոչ ոք չգիտի՞»,- պնդել է վարչապետը, որից հետո ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանը հավաստիացրել է, որ երկրում բոլոր աշխատավարձերը վճարվում են անկանխիկ եղանակով։ Քննարկման ավարտին Փաշինյանն առաջարկել է բոլորին օգտագործել բջջային հավելվածներ դրամական փոխանցումների համար՝ բանկեր այցելելու անհրաժեշտությունից խուսափելու նպատակով։