ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին գրառում է արել իր Ֆեյսբուքի էջում. «Հարգելի՛ գործընկերներ, ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Հրդեհի հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր»։