ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չմեկնաբանեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասով դրական ազդանշանների մասին հարցը: «Ինձ թվում է, որ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից և իրականությունից ելնելով դիրքորոշում ձևավորել։ Սպասենք կոնկրետ գործողությունների, իսկ հետո դրանք կմեկնաբանենք»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց Զախարովան։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը VERELQ-ին ասել էր, թե՝ «այո, ահազանգ ստացանք Երևանից, որ վարչապետը պատրաստվում է դեկտեմբերի վերջին գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ): Եվ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»։