7.02.2025
Դատախազի մեղավորությունը հաստատվել է՝ կիրառվել է կարգապահական տույժ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:


Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:


 

ԶՊՄԿ-ն գործադուլի պատճառով օրական 400 միլիոն դրամի վնաս է կրել
Հաջորդ նորություն next