ԱՄՆ-ի յուրաքանչյուր փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի հետ ուղղված է կայուն խաղաղության հասնելուն։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Նա շեշտել է. «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք տարաձայնությունները հաղթահարելու և ամուր ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»: